ԳԳոհար Սարգսյան

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Հայրապետյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել տեսչական մարմնի նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանին կատարած աշխատանքի համար և նշել. «Պարոն Ավետիսյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիներին կատարած աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս ընթացքում տեսչական մարմինն իրականացրել է մի շարք բարեփոխումներ և սահմանել կարգեր, որոնք օգնել են մեզ տարբեր իրավիճակներում»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ տեսչական մարմնի հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի առջև դրված խնդիրներին և դրանց արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում