ԳԳոհար Սարգսյան

2024-ից ունենալու ենք միասնական ապահովագրական փաթեթ պետպատվերի բոլոր քաղաքացիների համար. Ավանեսյան

2024-ից ունենալու ենք միասնական ապահովագրական փաթեթ պետպատվերի բոլոր քաղաքացիների համար. Ավանեսյան

ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանը:

«Այս բարեփոխումը նպաստելու  է ոչ միայն ծառայությունների հասանելիության աճին, այլև դրանց որակական բաղադրիչի փոփոխությանը: Համակարգի կայուն ֆինանսավորումը և կանխավճարային սկզբունքը բերում են կանխարգելման ուղղվածությանը և ճիշտ ժամանակին առողջապահական ծառայությունների մատուցմանը, որոնք ավելի ծախսարդյունավետ են և ավելի բարեհաջող ելքեր են ունենում:

Առաջիկայում նաև կընդունվի առողջապահության ոլորտի հնգամյա ռազմավարությունը, որը թիրախավորում է որակի բաղադրիչի կարևոր կետերը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ առաջիկա 4 տարիներին աստիճանաբար ներդրվելու է համապարփակ ապահովագրության համակարգը:

«2024 թվականից ունենալու ենք միասնական ապահովագրական փաթեթ պետական պատվերի բոլոր քաղաքացիների համար, որոնք այսօր շահառու են հանդիսանում: Օրինակ՝ 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները չեն ունենալու տարբերակված ծառայությունների փաթեթ, ինչը բերում է շփոթության»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում