ՔՔրիստինե Ոսկանյան

Կյանքից հեռացել է բուսաշխարհագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը

Կյանքից հեռացել է բուսաշխարհագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ կյանքից հեռացել է բուսաշխարհագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը:

 

Անգնահատելի է Սամվել Բալոյանի ներդրումը շրջակա միջավայրի ոլորտի շարունակական զարգացման գործում:
 
1980-1991 թվականներին աշխատել Է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում, 1991-2000 թվականներին՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում, 1995-2000 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, 1999 թվականից՝ «21-րդ դարի շրջակա միջավայրի և զարգացման առաջատարներ» միջազգային ծրագրի ԱՊՀ տարածաշրջանի կոմիտեի անդամ։ 2002 թվականին աշխատել է որպես բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակի համակարգող։
 

Իր գործունեության ընթացքում Բալոյանը ստեղծել է հարուստ գիտական ժառանգություն, որը բազում սերունդների համար ուղենշային կլինի:

 
Նրա աշխատանքները վերաբերել են Հայաստանի Հանրապետության ալպյան բուսածածկույթին, Հայաստանի Հանրապետության բնապահպանման, անապատացման դեմ պայքարի հիմնախնդիրներին։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում