ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Աբովյան քաղաքում

Հրդեհ Աբովյան քաղաքում

Փետրվարի 6-ին, ժամը 19:44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի մոտակայքում մեկ հարկանի տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի 2-րդ խճուղու 4-րդ թաղամասի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:44-ին։ Այրվել են վագոն-տնակը՝ մասամբ (մոտ 27 քմ) և կից քարե ինքնաշեն շինությունը՝ գույքով (մոտ 60 քմ)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում