ԼԼիլիթ Ասատրյան

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմաակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. ԱԻ նախարարի տեղակալ

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմաակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. ԱԻ նախարարի տեղակալ

Այսօր Թուրքիայի տարածքում տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է ալպհիմալայան սեյսմաակտիվ գոտում, և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

 
«Ամենաակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են: Տարբեր ուժգնության հետցնցումները, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի:
 

 

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմաակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմիկ ծառայությունը 24-ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում»,- գրել է Գրիգորյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում