ՄՄարիա Գաբրիելյան

Երկրաշարժերին դիմակայելու միակ ճանապարհը սեյսմակայուն բնակֆոնդ և ենթակառուցվածքներ ունենալն է. Տիգրան Ավինյան

Երկրաշարժերին դիմակայելու միակ ճանապարհը սեյսմակայուն բնակֆոնդ և ենթակառուցվածքներ ունենալն է. Տիգրան Ավինյան
Ցավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որին զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները: Այս աղետը պարզ վկայությունն է այն փաստի, որ երկրաշարժերին դիմակայելու միակ ճանապարհը սեյսմակայուն բնակֆոնդ և ենթակառուցվածքներ ունենալն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
 
«Մենք նույնպես անմասն չենք ռիսկերից, քանի դեռ Երևանում կան վթարային բազմաբնակարան շենքեր: Նախորդ տարի սկսել ենք 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագիրը, և այս տարի կմեկնարկեն մի քանի շենքերի շինարարական աշխատանքները:
 
Սա մեր քաղաքացիների անվտանգության առաջնահերթ հարց է: Մենք կլուծենք այն բնակիչների և կառուցապատողների հետ համագործակցությամբ և միասնական ջանքերով»,- գրել է Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում