ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացմանն ուղղված հարցեր

Քննարկվել են հայ-վրացական մշակութային կապերի խորացմանն ուղղված հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունց հայտնում են, որ հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավերով փետրվարի 6-ին Հայաստանում էր վրացի աշխարհահռչակ բալետի արտիստ և Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին:

Նինո Անանիաշվիլին ծանոթացել է թատրոնի և բալետային խմբի գործունեությանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

Այնուհետև Նինո Անանիաշվիլիին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական փոխանակումների և համատեղ նախագծերի հնարավոր տարբերակները: Կողմերը նաև անդրադարձել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում համագործակցության ձևաչափերին:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու հայ-վրացական մշակութային հարաբերություններն ինչպես պրոֆեսիոնալ գործունեության, այնպես էլ կրթական ոլորտներում: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Վրաստանի օպերայի և բալետի թատրոնի ու Երևանի պարարվեստի պետական քոլեջի միջև մասնագիտական կապերի խորացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում