ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Քննարկվել է ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում։

 
May be an image of 1 person and sitting
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը և «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը նամակով դիմել էին շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու առաջարկով:

 
May be an image of 5 people, people sitting, people standing and indoor
 

Նախարարը գործընկերների հետ քննարկել է օրենքի նախագծի որոշ դրույթների շուրջ նրանց դիտարկումները և առաջարկները։

 

Նախարարը տեղեկացրել է, որ այս ամենը ի սկզբանե միտված է բացառապես իրավական և իրավական պետության գործիքակազմով օրենքով սահմանված թույլտվությունների և ՇՄԱԳ փորձաքննության ոլորտի կարգավորմանը։

 

Շահագրգիռ կողմերի հետ առաջիկայում ևս քննարկումներ կլինեն։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում