ՎՎարդուհի Բալյան

ԱԻ նախարարի հրամանով պարգևատրվել են մի շարք աշխատակիցներ

ԱԻ նախարարի հրամանով պարգևատրվել են մի շարք աշխատակիցներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են նախարարի տեղակալներն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Արմեն Փամբուխչյանին զեկուցվել է Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նախարարի տեղակալ Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և ԱՌԿ քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը տեղեկացրել են, որ նոր ձևավորվող կառույցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են՝ համատեղ մշակում են ՆԳՆ ռազմավարությունը և կանոնադրության նախագիծը:

Խորհրդակցության ավարտին մի շարք աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով խրախուսվել են: Նրանք պարգևատրվել են «Կանխարգելում, oգնություն, փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, ձեռքի ժամացույցներով, նաև տարբեր անվանակարգերում լավագույնի վկայագրերով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում