ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Վարդենիս քաղաքում

Հրդեհ Վարդենիս քաղաքում

Փետրվարի 4-ին` ժամը 04:16-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Վ․Մամիկոնյան փողոցում այրվում է ավտոտնակ՝ ներսում ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ․ Մամիկոնյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 քմ), կից ավտոտնակում և անասնագոմում (ընդհանուր մոտ 100 քմ)։

Այրվել են անասնագոմի և ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը, ավտոտնակում կայանված «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան և տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։18-ին, մարվել՝ 07։46-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում