ԼԼիլիթ Ասատրյան

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երեկ գիշեր իրենց աշխատանքը կատարելիս դանակահարված ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակիցները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 
Դանակահարված քաղաքացիներից մեկն ունեցել է անոթների, ձախ թուլակողի շրջանում կտրած-ծակած վնասումներ, մկանների պատռվածք: Քաղաքացին վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու միջամտությունները, այս պահին նա գտնվում է բաժանմունքում՝ դինամիկ հսկողության տակ: Բժիշկներին հաջողվել է փրկել քաղաքացուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
 
Երկրորդ քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք շեքի հատվածում և ձախ արմնկային ոսկորի կոտրվածք: Նա ստացել է համապատասխան բժշկական օգնություն, կատարվել են բուժական բոլոր միջոցառումները, վիճակի կայունացումից հետո նա հրաժարվել է հոսպիտալացումից ու հետագա բուժումից: Կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
 
Հիշեցնենք՝ հիմնարկի երկու տղամարդ աշխատակիցների դանակահարման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում