ԳԳոհար Սարգսյան

50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը կշարունակվի

50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը կշարունակվի

50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը 2023 թվականին կշարունակվի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

 

Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

 

Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%):

 

Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիվանդության վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը ներդրվել է 2 բուժհաստատությունում (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:

 

Ընդհանրացված արդյունքները`

 

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն.
1727 հետազոտություն,
 
93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
 
67 քաղաքացի պետպատվերի շրջանակում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:

 

Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա».
 
368 հետազոտություն,
 
4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
 
2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:

 

Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում