ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Գոգոլի փողոցում

Հրդեհ Գոգոլի փողոցում

Հունվարի 31-ին՝ ժամը 20։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 20։50-ին։ Այրվել է կայանած GAZel մակնիշի ավտոքարշակի (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1985 թ․) դիմային հատվածը և մասամբ ջերմահարվել է ավտոքարշակի թափքին ամրացված BYD մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ղ․) թափարգելը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում