ԳԳոհար Սարգսյան

Համագործակցության հուշագիր՝ ուղղված 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն օժանդակելուն

Համագործակցության հուշագիր՝ ուղղված 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն օժանդակելուն

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի հետ։

 
«Երևանի գլխամասային գրասենյակում շրջայց ենք կատարել և ծանոթացել ընթացիկ ծրագրերին։

 

Այնուհետև «Իմ քայլը» հիմնադրամի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման գործընթացին օժանդակումը, պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտմանը նպաստումը և նրանց համար գործարարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծումը»,- գրել է Հայրապետյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում