ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել է արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգն արդյունավետ գործարկելու անհրաժեշտությունը

Քննարկվել է արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգն արդյունավետ գործարկելու անհրաժեշտությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը։

 
Հանդիպման առանցքային թեման եղել է բնական աղետների, մարդածին և տեխնոլոգիական վտանգների, համավարակների, պատերազմների և այլ արտակարգ իրավիճակներում հստակ մեխանիզմներ և ընթացակարգեր ունենալու և պետական սոցիալական պաշտպանության համակարգն առավել արդյունավետ գործի դնելու անհրաժեշտությունը։

 

Անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին՝ Նաննա Սկաուն ներկայացրել է Պարենի Համաշխարհային ծրագրը (ՊՀԾ), տարբեր երկրներում աղետակայունության հզորացման գործում ցուցաբերած աջակցությունը և գրանցած հաջողությունները։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը, իրականացնել երկրի կարողությունների գնահատում և հզորացում արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության միջոցով արձագանքի տեսանկյունից, ինչպես նաև մշակել ու գործարկել ստանդարտ գործառնական ընթացակարգեր ու միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք կգործեն արտակարգ իրավիճակներում։

 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար՝ ընդգծելով ծրագրի աջակցության կարևորությունը հատկապետ կորոնավիրուսային համաճարակից և պատերազմից հետո։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլերը՝
• իրազեկման և ներգրավման փուլ.
• երկրի կարողությունների գնահատման փուլ.
• երկրի կարողությունների հզորացման փուլ.
• կատարված աշխատանքի գնահատման փուլ.
• գիտելիքի կառավարման փուլ։

 

Վաչե Տերտերյանը նշել է, որ ներկա իրավիճակում առավել նպատակահարմար է աշխատանքային խմբի ձևավորումը, որը կզբաղվի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության մեխանիզմի և ընթացակարգի մշակմամբ, ինչպես նաև կիրականացնի փաստահավաք առաքելություն պետության ունեցած ռեսուրսների, անվտանգային խնդիրների և կարիքների գնահատման վերաբերյալ։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում