ԳԳոհար Սարգսյան

Առաջիկայում Հայաստանում կկիրառվեն ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ

Առաջիկայում Հայաստանում կկիրառվեն ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններ

Անկյունագծային հետիոտնային անցում, շրջանցում, էլեկտրամոբիլների լիցքավորում: Սրանք ճանապարհային երթևեկության կարգավորման նոր նշաններից են, որոնք առաջիկայում կկիրառվեն Հայաստանում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը վստահեցրել է՝ փոփոխությունների նպատակը վարորդների և հետիոտնի համար առավել անվտանգ երթևեկություն ունենալն է: Նոր նշանների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է պակասեցնել 30 ցուցանակ, որոնք հիմնականում վերաբերում են զբոսաշրջությանը:

Ըստ Խաչատրյանի՝ նաև փոփոխվող նշաններ կլինեն:

Արուսյակ Խաչատրյան (ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ) - Դպրոցների մոտ առավելագույն արագության սահմանափակում ենք սահմանում, օրինակ՝ 40, 20 կամ 30 կմ/ժ, բայց, եթե դպրոցի դասերը սկսվում են առավոտից, ու, ենթադրենք, 15:00-ի կողմերը հետիոտների ինտենսիվությունը պակասում է, բայց վարորդը ստիպված երթևեկում է մեր սահմանված արագությամբ:

Նման դեպքերում մենք կարող ենք կիրառել փոփոխվող նշան, որ աշխատանքային օրերի այդ ժամերի արագությունը սահմանափակեն 40, դրանից հետո նորից 60, որ արհետսկան խցանումներ չառաջացնեք:

Հեղինակ՝ Անի Օհանյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում