ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Մեղրաձոր գյուղում

Հրդեհ Մեղրաձոր գյուղում

Հունվարի 27-ին՝ ժամը 20։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրաձոր գյուղի անտառում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Այգիներ» կոչվող հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։18-ին: Այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 10 աշխատակից և Մեղրաձոր գյուղի 15 բնակիչ:

Անտառտնտեսության 5 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում