ՄՄարո Թարվերդյան

Խստացված վերահսկողություն «Զվարթնոցի» տարածքում տաքսու վարորդների նկատմամբ

Խստացված վերահսկողություն «Զվարթնոցի» տարածքում տաքսու վարորդների նկատմամբ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետներն այսօր կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։

 
Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։

 

Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։
 
 
Համաձայն սահմանված կարգի՝ «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
▪️
մինչև յոթ տարվա արտադրության.
▪️
սպիտակ հիմնագույնի.
▪️
գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.
▪️
ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.
▪️
«Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
 

ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ hամապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթարկվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում