ԱԱրսեն Մկրտչյան

Անտառային ոլորտի խնդիրները քննարկվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անտառային ոլորտի խնդիրները քննարկվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2023 թվականի հունվարի 4-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած արտագնա խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի կարևորությունը և անտառային ոլորտում Կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման աշխատանքներում գործընկեր կազմակերպությունների հետ երկխոսությունը և համագործակցությունը՝ անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառվերականգնման և անտառապատման ոլորտում ընթացող գործողությունները և դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով այսօր նախարարությունում ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն։

 

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, Անտառային կոմիտեի ղեկավարի տեղակալ Սերգո Աթանեսյանը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը։
 

Ողջունելով կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Անտառային կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրանց տարիներ շարունակ բարեխղճորեն կատարած աշխատանքի համար և տեղեկացրել, որ այս տարի նախատեսվում է մեծացնել հանրապետությունում անտառապատման աշխատանքների ծավալը։

 

Վլադիմիր Կիրակոսյանը խնդրել է առարկայական և բաց քննարկման միջոցով ներկայացնել անտառապատման աշխատանքներին խոչընդոտող հարցերը և փորձել համատեղ ուժերով դրանց լուծումներ գտնել։
 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անտառածածկ տարածքների ավելացման Հայաստանի հանրապետության ստանձնած պարտավորությանը և անտառապատման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով բավարար քանակի տնկիների արտադրության խնդրին։

 

Ամփոփելով հանդիպումը՝ Անտառային կոմիտեի ղեկավարը փաստել է, որ այս ուղղությամբ շատ անելիք կա․ պետք է միավորել պետական, մասնավոր և հանրային ջանքերը, որպեսզի կենսական կարևորության այս ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցվի։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում