ՀՀ-ում կստեղծվի անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների ծառայություն

ՎՎահե Դավթյան

Հայաստանում մոտ 47%-ով նվազել են ապօրինի ծառահատումները։ Դրական ցուցանիշը արդյունավետ աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել, ասում է Անտառային կոմիտեի նախագահը: Անտառների պահպանման վերահսկողությունը բարձրացնելու նպատակով նախագիծ է մշակվում: Կստեղծվի նոր ծառայություն:

Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ) - Կոչվելու է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների ծառայություն:

Նախագիծն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի:

Վլադիմիր Կիրակոսյան - Շուրջօրյա ծառայություն է ստեղծվում՝ 24/7 ռեժիմով: Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ամբողջությամբ կվերազինվեն տեսանկարահանող սարքերը:

Անտառներում կներդրվեն վերահսկման համակարգեր, տեսանկարահանող սարքեր:

Վլադիմիր Կիրակոսյան - Լինելու է կանխարգելող կառույց, մեզ պետք չի, որ հատված ծառը կամ որսված որսը բացահայտենք, մեզ պետք ա կանխենք մուտքը անտառ, որպեսզի ապօրինություններ տեղի չունենան:

2022-ին 8 մարզի մոտ 14410 բնակչի ավելի քան 80 հազար խմ թափուկ վառելափայտ է տրամադրվել: Վառելափայտը տրամադրվում է անտառամերձ բնակավայրերի՝ հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներին, ըստ չափաքանակի և Անտառային կոմիտեի տրամադրած կտրոնի առկայությամբ:

Վլադիմիր Կիրակոսյան - Թափուկ վառելափայտի տրամադրման ընթացքում ապօրինի պրոցեսներ են տեղի ունենում, այդ իսկ պատճառով նախորդ տարի ուժեղացրել էինք վերահսկողությունը:

Անտառների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով թափուկի տրամադրման գործընթացն այս պահին ժամանակավորապես կասեցվել է:

Վլադիմիր Կիրակոսյան - Մենք ունենք պլանավորած անտառապատման, վերականգնման աշխատանքներ, հողի նախապատրաստման, կոճղաշիվային վերաճի օժանդակության աշխատանքներ, այդ պատճառով բաշխում ենք իրականացնում՝ ո՛ր սեզոնին ո՛ր աշխատանքը պետք է կատարվի, ըստ այդմ առաջիկայում կհայտարարվի ժամանակացույցը:

Թափուկ վառելափայտն անսահմանափակ չէ, և այն ամբողջությամբ անտառներից դուրս բերելը վնասակար է կենսաբազմազանությանը, նշում է Վլադիմիր Կիրակոսյանը: Այս տարի կուսումնասիրվի ամբողջ ծավալը: 2022 թվականին մոտ 237 հեկտար տարածքում անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ են իրականացվել: Աճեցվել է 250 հազար փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնվել են 5 հա տնկարան, 6 ժամանակակից ջերմոցային համալիր, 4440 հա անտառածածկ տարածքում ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ են իրականացվել:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում