ԼԼիլիթ Ասատրյան

Մատչելի դեղորայքի հասանելիության և դեղորայքի պակասի խնդիրների շուրջ երկխոսությnւն. մասնակցել են ԱՆ մասնագետները

Մատչելի դեղորայքի հասանելիության և դեղորայքի պակասի խնդիրների շուրջ երկխոսությnւն. մասնակցել են ԱՆ մասնագետները

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներն ահազանգում են դեղերի գների բարձրացման վերաբերյալ:

 
Հնարավոր է սա 17 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

 

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով Մոլդովայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը և Առողջապահական համակարգերի և քաղաքականության եվրոպական դիտորդական գրասենյակը կազմակերպել էին քաղաքականության երկխոսություն, որին մասնակցել են ԱՀԿ գրասենյակի պատասխանատուներ, դիտորդական գրասենյակի փորձագետներ, Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ։

 

Նշվել է, որ տարածաշրջանում դեղորայքի պակասը մատակարարման շղթաներում առկա խափանումների պատճառով է, որոնք պայմանավորված են պահանջարկի կտրուկ աճով և արտադրական անբավարար հզորությամբ:

 

Դեղորայքի ներկայիս պակասն ընդգրկում է ապրանքների լայն շրջանակ, այդ թվում՝ ջեներիկ դեղեր և հակաբիոտիկներ։ Քաղաքականության երկխոսությունը տեղի է ունեցել ոչ ֆորմալ և համագործակցային ձևաչափով՝ միավորելով երկրներին փորձի փոխանակման և մարտահրավերներին համատեղ դիմակայելու համար:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում