ԼԼիլիթ Ասատրյան

Հույս ունենք՝ բոլորն առողջացումով պետք է տուն գնան. Ավանեսյանը հրդեհից փրկված զինծառայողների մասին

Հույս ունենք՝ բոլորն առողջացումով պետք է տուն գնան. Ավանեսյանը հրդեհից փրկված զինծառայողների մասին

Երեք զինծառայողից մեկի առողջական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց հրավիրված կոնսիլիումի և բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար և դեռ ստանալու են անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը, և հույս ունենք՝ բոլորն առողջացումով պետք է տուն գնան:

Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից փրկված զինծառայողների առողջական վիճակին՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Ես այսօր գիշեր եմ վերադարձել գործուղումից, երևի օրվա ընթացքում կայցելեմ նրանց»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասի կացարանում. զոհվել է 15 զինծառայող:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում