ԳԳոհար Սարգսյան

Արդարադատության նախարարի հրամանով՝ 2 մարզ համալրվել է նոտարների թափուր հաստիքներով

Արդարադատության նախարարի հրամանով՝ 2 մարզ համալրվել է նոտարների թափուր հաստիքներով

Արդարադատության նախարարի հրամաններով համալրվեցին ՀՀ մարզային քաղաքներում տևական ժամանակ թափուր մնացած նոտարների հաստիքները։ Հունվարի 25-ից Նարե Վարդանյանը նշանակվել է Տավուշի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Նոյեմբերյան), իսկ Լուսինե Սանթոյանը՝ Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար (նստավայրը՝ քաղաք Վայք)։

Նոր նշանակումները բխում են Արդարադատության նախարարության հանձնառությունից՝ շարունակաբար բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Նշված քաղաքների բնակիչները այսուհետ հնարավորություն կունենան օգտվել նոտարական ծառայություններից իրենց բնակության տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում