Կեղծ թղթադրամով բջջային հեռախոսներ են գնել. ՔԿ-ն դեպքերի մանրամասներն է ներկայացնում

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանում կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքերը 2022-ին նվազել են: Հայտնաբերվել է 297 դեպք, 21-ին այդ թիվը եղել է 451: Միայն Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախորդ տարի 96 վարույթ է նախաձեռնվել, որոնցով մեղադրյալների ու կալանավորների թիվը 8-ն է:

Հենց այս վարույթներով կեղծ թղթադրամներ իրացնելու տարբեր մեխանիզմներ են բացահայտվել: Օրինակ՝ List.am կայքի միջոցով կեղծ թղթադրամով թանկարժեք բջջային հեռախոսներ են գնել: Ընդ որում՝ քննիչի խոսքով՝ գնման նպատակով հանդիպելու համար տվյալ անձինք քաղաքացիներին զանգահարել են Whatsаpp կամ Viber հավելվածի միջոցով:

Նարեկ Մարտիրոսյան (Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ) - Հանդիպելով քաղաքացիներին` նրանց առաջարկած գումարի վերաբերյալ չեն սակարկում, որից կեղծ արտարժույթը տրամադրում են քաղաքացուն և, վերցնելով նշված սարքը, այս դեպքում՝ բջջային հեռախոսը, հեռանում են դեպքի վայրից:

Արդեն փոխանակման կետում, երբ քաղաքացին փորձել է արտարժույթը վերածել դրամի, հասկացել է, որ հափշտակության զոհ է դարձել: Ի դեպ, նաև կեղծ մետաղադրամների բացահայտված դեպքեր կան:

Նարեկ Մարտիրոսյան - Պարզվել է, որ կենտրոնական բանկում դրամանիշների վերահաշվարկման ժամանակ հայտնաբերվել են կեղծ մետաղադրամներ, այդ թվում` 500 անվանական արժեքով մետաղադրամներ և 200:

Կեղծ թղթադրամների վերաբերյալ վերջին քրեական գործերի հատորներից քննիչը բացահայտում է ներկայացնում:

Նարեկ Մարտիրոսյան - Պարզվել է, որ 3 քաղաքացի, նախնական համաձայնությամբ, պատրաստել, պահել և տեղափոխել են 200 ԱՄՆ դոլար կեղծ արտարժույթ:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ կեղծ թղթադրամները պահել են Երևանի տներից մեկում:

Նարեկ Մարտիրոսյան - Ի սկզբանե մեղադրյալներից մեկը մեկ այլ մեղադրյալի իրացրել է 4 հատ 50 ԱՄՆ դոլարանոց կեղծ թղթադրամներ, որպեսզի վերջինս իր ունեցած հնարավոր տարբերակներով, այդ թվում՝ նաև արտերկրից ՀՀ ժամանած տուրիստներին, այդ կեղծ թղթադրամները իրացներ:

Նախաձեռնված վարույթի շրջանակում իրավապահները խուզարկություններ են իրականացրել մի քանի հասցեում, հայտնաբերել միայն մեկ 50-դոլարանոց կեղծ թղթադրամը:

Քննիչի խոսքով` մեղադրյալներից 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Հանցախմբի կողմից իրացնելու նպատակով խոշոր չափի կեղծ արտարժույթ պատրաստելու, պահելու, ձեռք բերելու համար օրենքը նախատեսում է պատիժ` 6-12 տարի ժամկետով:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում