ԳԳոհար Սարգսյան

Շատ տնտեսավարողներ շարունակում են ոտնահարել «Լեզվի մասին» օրենքը. Դավիթ Գյուրջինյան

Շատ տնտեսավարողներ շարունակում են ոտնահարել «Լեզվի մասին» օրենքը. Դավիթ Գյուրջինյան

Լեզվի կոմիտեի նախորդ տարվա գլխավոր ձեռքբերումն առաջին անգամ հրապարակված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկերն է, որն ամփոփում է 2019-2022 թվականները:

Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում են շարունակում պահել օտարալեզու գրություններով խանութների անվանումները, գովազդային վահակները. շատ տնտեսվարողներ շարունակում են ոտնահարել «Լեզվի մասին» օրենքը:

Ըստ Գյուրջինյանի՝ որպես կանխարգելիչ միջոցառում, 1000-ից ավելի իրազեկման թերթիկներ են բաժանել, զուգահեռ բացատրել նաև օրենքի պահանջներն ու խախտումների հնարավոր իրավական հետևանքները:

Դավիթ Գյուրջինյան (ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ) - Վարչական դատարան ենք ներկայացրել 41 հայցադիմում, Վերաքննիչ վարչական դատարան՝ 41 բողոք: Ասեմ, որ Վերաքննիչ վարչական դատարան դիմելու 41 բողոքը նշանակում է, որ մենք այդքան մերժվել ենք, բայց սա ընդգրկում է նաև անցյալ տարիների գործերից: Վճռաբեկ դատարան ներկայացրել ենք 7 բողոք: Մինչև հիմա մեր բողոքները չեն ընդունվել: 

Հեղինակ՝ Անի Օհանյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում