ԳԳոհար Սարգսյան

Վաղաժամկետ դադարած են համարվում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները

Վաղաժամկետ դադարած են համարվում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել 2022 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ պաշտոնը ստանձնել էր 2022-ի փետրվարի 25-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում