ԼԼիլիթ Ասատրյան

Պուշկինի թունելը ժամանակավորապես փակ է լինելու

Պուշկինի թունելը ժամանակավորապես փակ է լինելու

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 01.00-ից մինչև 05.00-ը, Պուշկինի թունելը փակ է լինելու։

Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետևանքով երթևեկության համար առաջացել է խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է, և տեղադրվելու է նորը։

«Ճանապարհային դեպարտամենտից» հորդորում են երթևեկել՝ պահպանելով անվտանգության կանոնները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում