ՄՄարիա Գաբրիելյան

Ներառական կրթական ծրագրերում կընդլայնվի մշակույթի բաղադրիչը

Ներառական կրթական ծրագրերում կընդլայնվի մշակույթի բաղադրիչը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իսկ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Հուշագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝

աջակցություն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և առաջխաղացմանը՝ ձգտելով երեխաների ավելի արդիական և լիարժեք կրթության ապահովմանը.

աջակցություն ներառական կրթության համատեքստում արտադպրոցական խմբակների ստեղծմանը, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը.

աջակցություն ներառական կրթության համատեքստում մշակութային համագործակցության զարգացմանը:

Նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ թատրոնի անվանի արվեստագետների հետ, համատեղ իրականացնել թատերական ներառական ներկայացումներ, անցկացնել վարպետության դասեր, միջոցառումներ, մասնագիտական կլոր սեղան-քննարկումներ և այլն:

Կողմերը վստահություն են հայտնել, որ արդյունավետ համագործակցությամբ կնպաստեն ներառական կրթության համատեսքստում կրթական, մշակութային, ուսումնական և նորարարական համագործակցության զարգացմանը՝ նպաստելով ներառական կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ընդլայնմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում