Լյարդի փոխպատվաստումով կինը ծննդաբերել է բարեհաջող

ԼԼիլիթ Դանիելյան

Լյարդի փոխպատվաստումով 23 ամյա Հասմիկի ծննդաբերությունն անցել է բարեհաջող: Աշխարհում, մինչև այս, 14 նմանատիպ դեպք է գրանցվել,- նշում է ծնունդն ընդունած բժիկն ու ասում՝ իրենք սկզբից չէին հավատում, որ հաջողելու են: Ծննդկանի մոտ դիակային փոխպատվաստում արվել է 15 տարեկանում, Ռուսաստանի կլինիկաներից մեկում:

Նորայր Ղուկասյան («Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ.) - Սկլիֆոսովսկու ինստիտուտում էին արել, ու այդ ժամանակվանից հսկվում էր տրանսպլանտոլոգների և լյարդաբանների կողմից:

Նորայր Ղուկասյանը պատմում է՝ երբ առաջին անգամ Հասմիկը 3 ամսական հղիությամբ դիմեց իրենց, անմիջապես կոնսիլիում հրավիրվեց, որին մասնակցեցին Հանրապետության առաջատար մասնագետները, նաև Կալիֆորնիայից Հայաստան հրավիրվեց ամերիկահայ լյարդաբան Սարո Խեմիչյանը:

Նորայր Ղուկասյան - Կոնսիլիումի առաջին օրը մենք լարված էինք ու առաջարկեցինք հղիության ընդհատում, մեզ ուժ տվեցին մեր միջազգային գործընկերները, որոնք փորձ ունեին:

Բժիշկի խոսքով՝ երկար ուսումնասիրել են միջազգային փորձն ու օգտագործել այն պրեպարատները, որոնց արդյունքում լյարդի փոխպատվաստումից հետո կանայք կարողացել են մայրանալ: Հղիության ընթացքում կինը եղել է խիստ վերահսկողության տակ և միայն 34 -րդ շաբաթում հերթական կոնսիլիումից հետո որոշվել է անհետաձգելի կեսարյան հատում անել, քանի որ խնդիրներ էին առաջ եկել պտղի սնուցման հետ կապված:

Նորայր Ղուկասյան - 2 տիպի վտանգներ ունեինք. եթե դեղորայքը, որը ստացել էր 6 տարվա ընթաացքում, օգտագործած լիներ առաջին եռամսյակում, դա տերատոգեն է կոչվում, կբերեր արատի, այսինքն` մենք կարող էինք ունենալ նորմալ հղիությունուն և արատով երեխա, սկրինինգները, որ կատարվեցին մեր կլինիկայում` առաջին, 2-րդ և հաջորդաբար, բոլորը փաստում էին, որ երեխան ներարգանդային առողջ է, 2-րդ մեծ խնդիրը, որը մենք կարող էինք ունենալ, լյարդային անբավարարությունն էր, որովհետև մենք հանեցինք դեղորայք, որոնք իրեն պետք էին ու կյանքի առումով ցուցված:

Հասմիկն ասում է՝ շատերը ուղղակի հրաժարվել են վարել հղիությունը` նույն խնդրից ելնելով, բայց ինքը հավատացել է ու պայքարել մայրանալու համար: Ծննդկանը վստահ է՝ դեռ էլի երեխաներ է ունենալու: Օրեր առաջ լույս աշխարհ եկած Ադելինան 1 կգ 800 գրամ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում