ՔՔրիստինե Ոսկանյան

Իրանական կառուցապատող ընկերություններին են ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը

Իրանական կառուցապատող ընկերություններին են ներկայացվել Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը

Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ:

 
Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում:
 
 
Քաղաքային տնտեսության կառավարման գործում ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն անդրադարձել է մի շարք խոշոր նախագծերի, որոնք նախատեսվում են Երևանում:

 

Մասնավորապես՝ Հրաչյա Սարգսյանը խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանի, Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման կայանի, աղբավայրի փակման և նոր աղբավայր կառուցելու նախագծերի մասին:
Կարևորելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության հաստատումը՝ հանդիպման մասնակիցները համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամություն են հայտնել:
 

 

Քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի գծով քաղաքապետի տեղակալ Հոսեյին Նազարիի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են կանաչապատման ոլորտին առնչվող խնդիրներ: Քաղաքային այգիների ձևավորում, անտառտնկարկների հիմնում ու ճիշտ բուսատեսակների և ծառատեսակների ընտրություն. քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողված ծրագրերը:
 

 

Եթե մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանի կանաչ մակերեսը եղել է 4 200 հա և ԻԻՀ մայրաքաղաքն ունեցել է 75 այգի, ապա այժմ այդ ցուցանիշը հասնում է 61 000 հա-ի, հանգստի գոտիների թիվն էլ 2 352 է:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում