ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետությունը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային ռեժիմի մասնակի սահմանափակումների

Արցախի Հանրապետության պետական հաստատությունները հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի:

Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման հետևանքով հանրապետությունը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում:

Ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար՝ հունվարի 19-ից պետական հաստատություններ կայցելեն միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը պահանջում է գտնվել աշխատավայրում:

Հնարավորության դեպքում կկատարվեն նաև որոշակի խտացումներ՝ էլեկտրաէներգիան առավելագույնս ռացիոնալ օգտագործելու նպատակով: Մյուս աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կկատարեն հեռավար եղանակով:

Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:

Հունվարի 17-ից Ադրբեջանն անջատել է նաև Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և գազամատակարարումից:

Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում