ԵՄ-ն պետք է  պատժի ահաբեկչական պետություն Ադրբեջանը. Բելամի

Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

«Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի ֆինանսավորել այս ահաբեկչական պետությունը, և մենք պետք է պատժենք Ալիևին: Մենք պետք է Ալիևի դեմքին նայելով ասենք՝ բռնությունը չի կարող հաղթել, և արդարությունը կլինի ամենից առավել»,- ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը։ Նա նաև հավելել է, որ Եվրոպան պետք է մարդասիրական առաքելություն ուղարկի Արցախ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում