ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում Էստոնիայի Տալլին քաղաքում է, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել Էստոնիայում առողջապահության բնագավառը համակարգող պատասխանատուների հետ։

 

Էստոնիայի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Հեյդի Ալասեփի հետ Լենա Նանուշյանը քննարկել է առողջապահության ոլորտում հայ-էստոնական համագործակցության հիմնական ուղղությունները:

 

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման բարեփոխումների, հաջողությունների, ինչպես նաև խնդիրների թեմայով Լենա Նանուշյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի առողջության ապահովագրության հիմնադրամի նախագահ Ռայն Լանեի հետ:

 
 

Քննարկվել են ֆոնդի կառավարմանը, գնումներին, ապահովագրական վճարի հավաքմանը, ինչպես նաև որակի վերահսկողությանն առնչվող հարցեր:

 
Անդրադարձ է եղել թվայնացման, բժշկական կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, վերլուծության ու վճարումների իրականացման էստոնական փորձին:
 

Լենա Նանուշյանը հանդիպել է նաև Էստոնիայի սոցիալական հարցերի առողջապահական համակարգի զարգացման վարչության պետ Հելի Պալուստեի հետ` քննարկելու ԱԱՊ օղակի բարեփոխումները, որին հաջորդել է այցը ԱԱՊ օղակի ընտանեկան բժշկական առողջական կենտրոն, որտեղ ներկայացվել են ընտանեկան բժիշկների գործառույթները, կառուցվածքը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, վճարումները:

 

Լենա նանուշյանը ծանոթացել է նաև էստոնիայի բնակչությանը մատուցվող բուժծառայություններին և կանխարգելիչ սքրինինգային ծրագրերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում