ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել

«Իմ անձի նկատմամբ արդեն մեկ ամիս շարունակվող ուշադրությունը թույլ չի տալիս օբյեկտիվ լուսաբանել և քննարկել բանակի, Բունդեսվերի վիճակն ու փոփոխություններն անվտանգության քաղաքականության կուրսում՝ ելնելով Գերմանիայի քաղաքացիների շահերից»,- Spiegel-ը մեջբերում է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի հայտարարությունը:

Նա հրաժարական է ներկայացրել իր նկատմամբ հնչող քննադատության ֆոնին: Պաշտպանության նախարարին մեղադրում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում «գերմանական բանակը կարգի բերելու» անկարողության համար:

Գերմանական մամուլը երկրի պաշտպանության նախարարի հավանական թեկնածուներ է համարել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) համանախագահ Լարս Կլինբեյլին, դաշնային կանցլերի վարչության ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին և երկրի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Հուբերտուս Հայլին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում