ԳԳոհար Սարգսյան

Առանց թույլտվության աշխատելու իրավունք կվերապահվի նաև կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին․ նախագիծ

Առանց թույլտվության աշխատելու իրավունք կվերապահվի նաև կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին․ նախագիծ

Մենք շարունակաբար փորձում ենք Հայաստանում բիզնես միջավայր լավարկել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Օտարերկրացիների մասին» օրենքում առաջարկվող լրացումը։

«Գիտեք, որ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են Հայաստան տեղափոխվել։ Այս համատեքստում պարզվեց, որ եթե օտարերկրյա կազմակերպությունները ներկայացուցչություններ են այստեղ բացում, ապա այդ կազմակերպությունների աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն, բայց եթե մասնաճյուղ են բացում, ստացվում է, որ չունեն թույլտվություն»,- ասաց Պապոյանը։

Ըստ Պապոյանի՝ այս առումով խտրական մոտեցում կա։ Գործող օրենսդրությամբ՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, մինչդեռ մասնաճյուղինը՝ ոչ:

Այսպես, առաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլև մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում