ԼԼիլիթ Ասատրյան

Տաթև-Կապան ճանապարհին բեռնատար ավտոմեքենան չի կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

Տաթև-Կապան ճանապարհին բեռնատար ավտոմեքենան չի կարողացել շարունակել ընթացքը. օգնության են հասել փրկարարները

Հունվարի 14-ին, ժամը 20:15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 100 մ դժվարանցանելի հատվածում քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատարը. վերջինս շարունակել է ընթացքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում