ԼԼիլիթ Ասատրյան

Նարեկ Մկրտչյանն էական է համարել հայ-բուլղարական համագործակցության ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում

Նարեկ Մկրտչյանն էական է համարել հայ-բուլղարական համագործակցության ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին։

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, կոստյում and ներսում նկարն է
 

Ընդգծելով հայ-բուլղարական հարաբերությունների կարևորությունը՝ նախարար Մկրտչյանն էական է համարել երկկողմ համագործակցության ուղղությունների ընդլայնումն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են and կոստյում նկարն է

 

Նախարարի խոսքով՝ երկու երկրների ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել բարեփոխումների, այդ թվում՝ ժողովրդագրության, երեխայի խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության ինստիտուտի զարգացման և մի շարք այլ ուղղություններով։
 

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկապես վերջին շրջանում ակտիվ աշխատում է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել այլ երկրների լավագույն փորձն ու տեղայնացնել այն։

 

Դեսպան Կալին Անաստասովի խոսքով ևս՝ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները միանման են, ինչը համատեղ աշխատելու լայն հնարավորություն է տալիս։ Դեսպանն առաջարկել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում դիտարկել երկուստեք փորձագիտական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, ինչի իրականացման նպատակով բուլղարական կողմը պատրաստակամ է ունենալ գործուն մասնակցություն։
 

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների, փոխադարձ այցերի ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում