ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին

Հունվարի 11-ին` ժամը 18։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Renault Logan», «Toyota Camry» և «Porsche» մակնիշների ավտոմեքենաները․ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ մյուս ուղևորը՝ փրկարարների օգնությամբ․ վերջիններս հոսպիտալացվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ուղղել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում