Առաջին փուլում քննություն հանձնելու համար հայտագրվել է 6871 դիմորդ

ՔՔրիստինե Ոսկանյան

Հունվարի 15-ին կմերկնարկի միասնական քննությունների առաջին փուլը: Այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Հանրապետությունում 29 քննական կենտրոն է ձևավորվել, 10-ը՝ Երևանում: Հունվար-փետրվարի քննություններին սպասվածից ավելի դիմորդ է հայտագրվել:

Կարո Նասիբյան (ԿԳՄՍՆ ԳԹԿ փոխտնօրեն) - Եթե սպասում էինք 3-5 հազար դիմորդ մաքսիմում, այսօր ունենք հայտագրված 6871 դիմորդ:

Ի տարբերություն ամռան ամիսների այս անգամ քննության մեկնարկը նախատեսված է 11:30-ին, դասապրոցեսը չխանգարելու համար էլ անցկացվելու են շաբաթ-կիրակի: Ցուրտ եղանակով պայմանավորված՝ ծնողները քննական գործընթացին էկրանների միջոցով հետևելու հնարավորություն չեն ունենա:

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ քննական կարգի փոփոխությունը գիտելիքները ստուգելու հավելյալ հնարավորություն է: Եթե քննության առաջին փուլի միավորները դիմորդին չբավարարեն, ամռանը կարող է մասնակցել քննական երկրորդ փուլին:

Կարո Նասիբյան - Հունվար-փետրվարի քննություններում դիմորդները լրացնում են միայն քննությունների դիմում հայտը, չեն լրացնում բուհ ու մասնագիտություն, հունվարից հետո մրցույթ չի կարող լինել:

Մրցույթը կկազմակերպվի քննական բոլոր փուլերից հետո միայն: Այս անգամ էլ նախընտրած քննական առարկաների եռյակը չի փոխվել: Դիմորդներից 3139-ը կհանձնեն անգլերեն, մաթեմատիկա՝ 2950-ը, 2018 դիմորդ էլ հայոց լեզու և հսյ գրականություն առարկան է ընտրել:

Կարո Նասիբյան - Դիմորդների ճնշող մեծամասնությունը ընտրում է անգլերենը, որպես կանոն, անգլերենի քննության արդյունքները տարիներ շարունակ բարձր են եղել, երեխաների համար հեշտ է եղել:

Ինչ վերաբերում է արցախցի դիմորդներին, Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Արցախից հայտագրվել է 50 աշակերտ:

Կարո Նասիբյան - Թշնամու շրջափակման պատճառով դիմորդները հնարավորություն չունեն գալ Գորիս և հանձնել քննությունը, խախտվում է երեխայի քննություն հանձնելու իրավունքը:

Նասիբյանն ասաց՝ ճանապարհը բացվելու դեպքում հնարավոր է արցախցի դիմորդների համար հավելյալ քննություն կազմակերպվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում