Տուգանքի նոր չափորոշիչ և «անօրինական պետական օժանդակություն»

Տուգանքի նոր չափորոշիչ և «անօրինական պետական օժանդակություն»

Տնտեսական դաշտում խախտումների դեպքում տուգանքի չափն այսուհետ կախված կլինի տնտեսվարողի նախորդ տարվա հասույթի ծավալից: Հակամոնոպոլ հանձնաժողովն օրենսդրական փաթեթ է ներկայացրել խորհրդարանական հանձնաժողովին՝ հաշվի առնելով ԵԱՏՄ ու Եվրամիության տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջներն ու սկզբունքները: Խոսրով Հարությունյանն ասել է.

«Կան հիվանդանոցներ, որոնց պետպատվերը 3 մլրդ-ից ավելի է, հիվանդանոցներ էլ կան, որոնք 100 միլիոնի պետպատվեր էլ չեն ստանում»:

Հանձնաժողովի նախագահը նաև հարցրել է, թե ինչպես է դա ձևավորվել, և, անօրինական պետական օժանդակության դեպք համարելով, ասել է.

«Իմ հայտարարությունը կարող եք ընդունել որպես հաղորդում և զբաղվել այդ հարցով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում