ՎՎարդուհի Հարությունյան

Իրանում ուժեղացվում է պայքարը հիջաբ կրելու կանոնների խախտումների դեմ

Իրանում ուժեղացվում է պայքարը հիջաբ կրելու կանոնների խախտումների դեմ

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին իրավապահներին հանձնարարել է ուժեղացնել պայքարը հիջաբ կրելու կանոնների խախտումների դեմ՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները:

«Գլխաշորի հրապարակային հանումը պետք է վճռականորեն կանխվի ոստիկանության կողմից։ Իրավապահ մարմինների աշխատակիցները պարտավոր են ձերբակալել այն անձանց, ովքեր կկատարեն այդ ակնհայտ հանցագործությունները, և նրանց հանձնել արդարադատության ձեռքը՝ պատիժ կիրառելու համար»,- նշել է պաշտոնյան։

Իսլամական քրեական օրենսգրքի համաձայն՝ տուգանքներից բացի՝ օրենքը խախտողներին սպառնում է 10 օրից մինչև 2 ամիս ազատազրկում։ Մոնտազերիի խոսքով՝ կարող են կիրառվել նաև վարչական բնույթի լրացուցիչ միջոցներ, մասնավորապես՝ պետական ծառայությունից ազատում, աքսոր, երկրից դուրս գալու արգելք և գույքի բռնագրավում: Նրանց համար, ովքեր ուրիշներին համոզում են հրաժարվել հիջաբից, նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում