Բանակցում ենք այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն Բաքվի և Ստեփանակերտի միջև․ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Բանակցությունների ընթացքում ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բանակցում ենք նաև այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև, և դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, նաև ՀՀ-ի և իմ ստորագրությամբ է ՌԴ խաղաղապահ զորախումբը մուտք գործել ԼՂ։

ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատների մասին ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ։

Նաև սրանով է ՀՀ-ն անվտանգության երաշխավորի իր դերակատարումը կատարում»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում