ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2505 խախտում

ԳԳոհար Սարգսյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-ից 9-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2505 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 22 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում