ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

ՃՏՊ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Հունվարի 9-ին, ժամը 01:29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը՝ վարորդը և ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1994 թ.) տեղում մահացել են, իսկ ուղևորներ Ռ. Գ.-ն (ծնված 1988 թ.) և Ծ. Ա.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Գ.-ի առողջական վիկակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ծ.Ա.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դիերը դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում