ԱԱրսեն Մկրտչյան

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. ԱԳՆ մամուլի խոսնակ

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը. ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար «Լուրերի» հետ զրույցում նշել է՝ թուրքական կողմն այսօր տեղեկացրել է, որ վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

«Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022-ի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:

Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- ասել է Վահան Հունանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում