ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում. 10 բնակիչ տարհանվել է

Հրդեհ Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում. 10 բնակիչ տարհանվել է

Հունվարի 6-ին` ժամը 06:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։

Փրկարարները տարահանել են 10 բնակչի։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը (50 քմ)․ տուժածներ չկան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում