ԳԳոհար Սարգսյան

Կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր՝ էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ

Կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր՝ էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի (ընդհանուր) պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Նախագծերով առաջարկվում է պայմանագրերի գրավոր ձևով կնքման եղանակները հստակեցում՝ առանձին նշելով նաև դրանց էլեկտրոնային եղանակով կնքվելը, որը կներառի ինչպես էլեկտրոնային կապի միջոցներով տվյալների փոխանակումը, այնպես էլ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայք, էլեկտրոնային հավելված կամ համանման այլ միջոցներ) էլեկտրոնային տվյալների փոխանակումը։

Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման դեպքում պետք է ապահովվեն փոխանակվող տվյալների իսկությունը, պայմանագիրը կնքող անձանց նույնականացումը, ինչպես նաև պայմանագիրը պահպանելու և անփոփոխ վերարտադրելու հնարավորությունը, որոնք երաշխիք են նման եղանակով կնքվող պայմանագրերի վավերականության համար: Փոփոխություններով առավել հստակեցվում է միանալու պայմանագրերի շրջանակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում