ԼԼիլիթ Ասատրյան

Ամենագնացը սահել և բախվել է ծառին. օգնության են հասել փրկարարները

Ամենագնացը սահել և բախվել է ծառին. օգնության են հասել փրկարարները

Հունվարի 4-ին` ժամը 16։46-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները վեց հոգով գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Buggy» մակնիշի ամենագնացը (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1995 թ․) մոտ 400 մետր սահել և բախվել է ծառին․ առկա է ձորակը ընկնելու վտանգ։

Փրկարարները ուղղել են ամենագնացը և ֆիքսել, իսկ վարորդին և 5 ուղևորներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Սարալանջ գյուղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում