ԳԳոհար Սարգսյան

Հայաստանում արձանագրվել է H1N1-ից մահվան 2 դեպք

Հայաստանում արձանագրվել է H1N1-ից մահվան 2 դեպք

Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի H1N1 ենթատեսակը, որն ընթանում է բավականին ծանր։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Բժշկական օգնության և սպասարկման ժամանակին չդիմելու դեպքում այն կարող է բերել ընդհուպ մահվան ելքի»,- ասաց Աբովյանը։

Աբովյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ արձանագրվել է H1N1-ով պայմանավորված մահվան 2 դեպք։

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Նրանցից մեկն ունեցել է քրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում, այսինքն՝ ռիսկի խմբում է գտնվել»,- ասաց նա։ 

Աբովյանը նաև տեղեկացրեց, որ գրիպի A տեսակն առավել շատ խոցում է  երեխաներին։

«Հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքում ունենք թոքաբորբով հոսպիտալացված 209 պացիենտ, որոնցից գրեթե 127-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում ունենք 55 պացիենտ, որոնցից 47-ը ևս 0-18 տարեկան երեխաներն են։ Հիվանդանոցների բաժանմունքներում ունենք հոսպիտալացված 584 պացիենտ, որոնց 96 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներ են»,- հայտնեց նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում