ԳԳոհար Սարգսյան

2023 թ․ մեր կարևոր անելիքներից է սահմանը հատող քաղաքացիների և գործարարների համար հարմարավետ պայմանների ապահովումը․ Բադասյան

2023 թ․ մեր կարևոր անելիքներից է սահմանը հատող քաղաքացիների և գործարարների համար հարմարավետ պայմանների ապահովումը․ Բադասյան

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ։

 
«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի:

 
Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն ենթակառուցվածքների արդիականացումը, վարչարարության պարզեցումը, էլեկտրոնային ծառայությունների զարգացումը, էլեկտրոնային առևտրի մարտահրավերներին պատշաճ արձագանքումը, մասնագիտական ներուժի շարունակական ամրապնդումը և բարեվարք կադրերի ներգրավումը: Այդ ամենը վերջնաարդյունքում միտված է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
 
Օգտագործելով մասնագիտական տոնի առիթը՝ կցանկանայի առանձնացնել մաքսային ծառայության բարեփոխումների արդյունքում արձանագրված մի շարք ձեռքբերումներ: Վերջին շրջանի կարևոր նվաճումներից է բարեվարքության նորմերով առաջնորդվող և մասնագիտական բարձր կարողություններով օժտված աշխատակիցների ներգրավումը:
 
Կոմիտեի կազմակերպած դասընթացների արդյունքում համակարգը համալրվել է նոր չափանիշներին համապատասխանող 160 ծառայողներով, որոնք, փորձառու գործընկերների հետ միասնաբար, նպաստելու են համակարգի հետագա զարգացմանը: 2022 թվականի հոկտեմբերի 15-ից կադրային բարեփոխումների հենքի վրա գործում է նոր՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը:
 
Համատեղ ջանքերով իրականացված կարևոր քայլերից է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական ներդրումը, հայտարարատու-մաքսային ծառայող շփումների նվազեցումը։ Իսկ նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը թույլ է տալիս ապրանքների բացթողումն իրականացնել սահմանին՝ առանց որևէ լրացուցիչ վճարների, 24/7 ռեժիմով, առավելագույնը 3 ժամվա ընթացքում: Սահմանային անցակետերում, ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման շրջանակում, բեռնատարների ամբողջական հսկողությունից անցում է կատարվել թիրախային հսկողության:
 
Հարգելի գործընկերներ, մաքսային ծառայության ամենօրյա գործունեության կարևորագույն առաքելություններից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ պայքարը: Այս ուղղությամբ ևս հաջողություններն ակնառու են. նախորդ տարվա ընթացքում կանխվել են մաքսանենգության և այլ օրինախախտումների հարյուրավոր դեպքեր: Այնուամենայնիվ, այս հարցում մարտահրավերներ դեռ շատ կան, անհրաժեշտ է համակարգված գործողությունների ծրագիր, որը կկանխի տնտեսական անվտանգության դեմ ուղղված բոլոր տեսակի սպառնալիքները:
 
Հարգելի՛ մաքսային ծառայողներ, 2023 թվականին մեր համակարգի կարևոր անելիքներից է սահմանը հատող քաղաքացիների և գործարարների համար հարմարավետ և արդար պայմանների ապահովումը՝ բացառելով բոլոր տեսակի իրավախախտումները:
 
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ՝ ի նպաստ համակարգի զարգացման և Հայաստանի Հանրապետության բարօրության»,- նշված է Բադասյանի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում